|
T-AB 2A Semi-Auto Rifle
Մակտես Արմս ընկերության T-AB 2A կիսաավտոմատ հրացանը նախատեսված է ճշգրիտ կրակ վարելու համար։ Հրացանի փողը փոխվող է, ինչը թույլ է տալիս հեշտությամբ փոխել փողի երկարությունը և/կամ տրամաչափը (7.62x51 NATO, 6.5 Creedmoor և այլն)՝ համապատասխանեցնելով զենքը գնորդի պահանջներին։ Այս հրացանը իրենից ներկայացնում է լավագույն արդիական լուծումների և ժամանակով փորձված ու ստանդարտ դարձած մասերի և աքսեսուարների կատարյալ համադրություն։
Գույն:
Առանձնահատկություններ:
- Ծալվող և կարգավորվող խզակոթ
- Երկկողմանի կառավարման օրգաններ
- Կարգավորվող գազախցիկ
- Փոխվող փող
- Ազատ լողացող փող
- Տրամաչափի փոփոխություն
- Առանց գործիքների քանդում և հավաքում
Տեխնիկական բնութագիր:
- Մեխանիզմ: Գազային՝ կարճ ընթացքով մխոցով և պտտվող փակաղակով
- Գազախցիկի ռեժիմներ: Նորմալ, Դժվարեցված, Խլացուցիչով
- Փամփուշտ: 308 Winchester (7.62x51mm NATO), 6.5 Creedmoor
- Ակոսների քայլ: 1:254 մմ (308 Winchester), 1:203 մմ (6.5 Creedmoor)
- Փողի երկարություն: 457 մմ կամ 508 մմ (308 Winchester), 508մմ կամ 559 մմ (6.5 Creedmoor)
- Կրակի ռեժիմներ: Մենահատ
- Փողանցք: Քրոմապատ կամ չժանգոտվող պողպատից
- Փողաբերանի պտուտակներ: 5/8x24
- Փողաբերանի սարք: A2 տիպի բոցամարիչ
- Դիպուկություն: 2 MOA
- Պահեստատուփ: LR308/SR25
- Պահեստատուփի մղլակ: Երկկողմանի
- Վերալիցքավորման բռնակ: Երկկողմանի, կրակելու ժամանակ չշարժվող
- Օպտիկական նշանոցների ամրացում: Վերևի Պիկատինի (1913) հարթակ
- Փոկի ամրացում: QD փոկի ամրացման կետեր
- Փողակալ: Պոլիմերային կամ ալյումինե, ազատ լողացող, M-LOK համակարգով և Պիկատինի հարթակով
- Ատրճանակային բռնակ: AR15-ի հետ համափոխանակելի
- Ձգանի քաշման ուժ: 1.5-3կգ
- Ձգանից ծոծրակակալ հեռավորություն: 340-400 մմ
- Երկարություն: 1015-1075 մմ (508 միլիմետրանոց փողի դեպքում)
- Լայնություն: 60 մմ
- Բարձրություն: 210 մմ
- Քաշ: 4.5 կգ