|
T-AB 1A Bullpup Rifle
Մակտես Արմս ընկերության T-AB 1A բուլփափ տեսակի մոդուլային ինքնաձիգը նախագծված է էլիտար զինվորական և իրավապահ ստորաբաժանումների պահանջներին համապատասխան։ Շնորհիվ փոխվող փողի և պահեստատուփի ընդունիչի, այն կարող է հեշտությամբ ձևափոխվել կրակելու 5.56x45 NATO, 5.45x39, 7.62x39 կամ ցանկացած այլ միջանկյալ փամփուշտ՝ ընդ որում օգտագործելով ստանդարտ AK կամ STANAG տեսակի պահեստատուփեր։ Այս առանձնահատկությունները թույլ են տալիս ունենալ կատարյալ գործիք ցանկացած առաջադրանքի կատարման համար։
Գույն:
Առանձնահատկություններ
- Կարգավորվող խզակոթ
- Երկկողմանի կառավարման օրգաններ
- Պարկուճների արտանետման ուղղությունը փոխելու հնարավորություն
- Կարգավորվող գազախցիկ
- Արագ փոխվող փող
- Տրամաչափի փոփոխություն
- Առանց գործիքների քանդում և հավաքում
Տեխնիկական բնութագիր
- Մեխանիզմ: Գազային՝ կարճ ընթացքով մխոցով և պտտվող փակաղակով
- Գազախցիկի ռեժիմներ: Նորմալ, Դժվարեցված, Խլացուցիչով
- Փամփուշտ: 5.56x45NATO, 5.45x39, 7.62x39
- Ակոսների քայլ: 1:178 մմ (5.56x45), 1:195 մմ (5.45x39), 1:240 մմ (7.62x39)
- Փողի երկարություն: 415 մմ
- Գնդակի փողային արագությունը: 910 մ/վ (5.56x45), 900 մ/վ (5.45x39), 715 մ/վ (7.62x39)
- Կրակի ռեժիմներ: Մենահատ, ավտոմատ (2 կրակոցով կրակահերթի հնարավորություն)
- Արագաձգություն: 650-700 կրակոց րոպեում
- Փողանցք: Քրոմապատ
- Փողաբերանի պտուտակներ: 1/2x28 կամ 5/8x24
- Փողաբերանի սարք: A2 բոցամարիչ
- Դիպուկություն: 4 MOA
- Պահեստատուփ: STANAG (AR15/M16), AK74/AKM
- Պահեստատուփի մղլակ: Առջևում երկկողմանի և լրացուցիչ հետին պահեստային
- Փակաղակի սևեռիչ: Միայն STANAG պահեստատուփերի դեպքում
- Վերալիցքավորման բռնակ: Երկկողմանի, կրակելու ժամանակ չշարժվող
- Օպտիկական նշանոցների ամրացում: Վերևի Պիկատինի (1913) հարթակ
- Փոկի ամրացում: 3 QD փոկի ամրացման կետ ամեն կողմում
- Փողակալ: Պոլիմերային կամ ալյումինե, ազատ լողացող, M-LOK համակարգով և Պիկատինի հարթակով
- Ատրճանակային բռնակ: AR15-ի հետ համափոխանակելի
- Ձգանի քաշման ուժ: 3 կգ
- Ձգանից ծոծրակակալ հեռավորություն: 410-460 մմ
- Երկարություն: 702-752 մմ
- Լայնություն: 58 մմ
- Բարձրություն: 204 մմ
- Քաշ: 3.75 կգ